Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Կան շփումներ, բայց ոչ մի լուրջ բան». Բայրամովը՝ Հայաստանի հետ «խաղաղության» մասին
Հայաստանի հետ խաղաղության գործընթացի շուրջ շփումները շարունակվում են մի քանի ոլորտներում։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, լրագրողներին ասել է արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
Նրա խոսքով,կարգավորման գործընթացում Երևանի կողմից ներկայումս լուրջ քայլեր չեն ձեռնարկվում. «Ադրբեջանը ակնկալիքներ ունի Հայաստանից։ Դրանք են՝ տարածքային պահանջներից հրաժարում և ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում։ Մենք հետևում ենք այս գործընթացներին։ Կան շփումներ, բայց դեռևս լուրջ քայլեր չեն նկատվել»։
Բայրամովը նաև նշել է, որ սահմանների սահմանազատման հարցի շուրջ առաջին շփումները Բաքվի և Երևանի միջև արդեն տեղի են ունեցել, և այս ուղղությամբ աշխատանքները կշարունակվեն։ Նա ասել է, որ Ադրբեջանը ակնկալում է, որ «Հայաստանը կկատարի իր պարտավորությունները՝ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև տրանսպորտային և հաղորդակցական գծերի ապաշրջափակման հարցում»։