Բախվել են բեռնատարները, կա տուժած
Հասարակություն
14:56 10/05/2025
Հայաստան

Բախվել են բեռնատարները, կա տուժած

Մայիսի 10-ին, ժամը 13:20-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Նորամարգ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարար ծառայության հաղորդմամբ, պարզվել է, որ Նորամարգ գյուղի Ազատության փողոցում բախվել են «GAZ» և «GAZelle» մակնիշների բեռնատարները. «GAZelle» մակնիշի բեռնատարը կողաշրջվել է։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «GAZelle» մակնիշի բեռնատարի վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Բախվել են բեռնատարները, կա տուժած