Ակնայում Ալիևը կնոջ հետ մուղամի կենտրոն է բացել
Քաղաքական
20:04 10/05/2025
ԼՂՀ

Ակնայում Ալիևը կնոջ հետ մուղամի կենտրոն է բացել

«Այսօր Ղարաբաղը վերածնվում և վերականգնվում է։ Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո չորսուկես տարվա ընթացքում իրականացված աշխատանքը տեսանելի է»,- Ակնայում (Ադղամ) մուղամի կենտրոնի բացման արարողությանն ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Արարողությանը մասնակցել է նաև Ալիևի կինը։ 

«Մենք հստակ հասկացանք և տեսանք, թե ինչ ուժեր են աջակցում Հայաստանին, ինչ ուժեր են կանգնած նրա թիկունքում և ինչ ուժերի հնարավոր է բախվենք և բախվեցին։  Բայց դա մեզ չկանգնեցրեց։

«Մեզ հետ պետք է հաշվի նստել։ Նրանք, ովքեր այսօր մեզ հաշվի չեն առնում, գոնե մեր տարածաշրջանում, վաղը կզղջան դրա համար», - նշել է Ալիևը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder