Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հնդկաստանը հայտարարել է, որ Սրինագարում խախտվել է Պակիստանի հետ հրադադարը
Հնդկաստանի Ջամմու և Քաշմիր շրջանի Սրինագար քաղաքում կրկին պայթյուններ են լսվել Հնդկաստանի և Պակիստանի միջև հրադադարի խախտման ֆոնին։ Վեստի.ռու-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Ջամմուի և Քաշմիրի գլխավոր նախարարը։
Պաշտոնյան տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես են Սրինագարում տեղակայված հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները պաշտպանում քաղաքը հրետակոծությունից։
«Պայթյուններ են լսվում ամբողջ Սրինագարում։ Սա հրադադար չէ։ Սրինագարի կենտրոնում գտնվող ՀՕՊ ստորաբաժանումները կրակ են բացել», - գրել է Աբդուլլահը X սոցիալական ցանցում։
Ավելի վաղ Հնդկաստանը և Պակիստանը հայտարարել էին, որ համաձայնության են եկել հրադադարի շուրջ, որը կնշանակի ցամաքում և օդում ռազմական գործողությունների լիակատար դադարեցում: Այն արդեն պաշտոնապես ուժի մեջ է մտել։