Պեսկով. Հաղթանակի օրվա տոնակատարությունները լավ բանակցությունների հարթակ դարձան
Քաղաքական
15:46 10/05/2025
Աշխարհ

Պեսկով. Հաղթանակի օրվա տոնակատարությունները լավ բանակցությունների հարթակ դարձան

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Ռոսիա 1» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ Հաղթանակի օրվա տոնակատարությունները դարձել են դիվանագիտական ​​բանակցությունների կարևոր հարթակ։

Վեստի.ռու-ի հաղորդմամբ, նա նշել է, որ մայիսի 9-ի տոնական միջոցառումներին ներկա են եղել բազմաթիվ օտարերկրյա պետությունների ղեկավարներ։

«Սա շատ կարևոր է թե խորհրդանշական, թե՛ բովանդակության տեսանկյունից, քանի որ այս տոնակատարությունների շրջանակներում շատ լավ բանակցություններ են տեղի ունեցել։ Մի շարք երկրների հետ շարունակվում են էական բանակցություններ», - ասել է Պեսկովը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder