Ալեն Սիմոնյանի ծառայողական մեքենաները փակել են ավտոբուսների համար նախատեսված առաջին գիծը․ Հակոբ Կարապետյան
Համացանց
17:18 10/05/2025
Հայաստան

Ալեն Սիմոնյանի ծառայողական մեքենաները փակել են ավտոբուսների համար նախատեսված առաջին գիծը․ Հակոբ Կարապետյան

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի ծառայողական մեքենաները կանգնել են Երևանի Մաշտոցի պողոտայում ավտոբուսների համար նախատեսված առաջին գծում, մինչդեռ այդ գիծը նախատեսված է ավտոբուսների երթևեկության համար։  Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Երևանի քաղաքապետարանի նախկին խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ հրապարակելով տեսանյութ։

Նա հիշեցնում է, որ քաղաքապետարանը հատուկ առաջին գծերն առանձնացրել էր  ավտոբուսների համար։

Հ.Կարապետյանը նշում է, որ այն հատվածում, որտեղ կայանված են մեքենաները, հարևանությամբ գարեջրատուն կա, ամենայն հավանականությամբ, Ալեն Սիմոնյանը գարեջարտանն է՝ գարեջուր խմելու կամ ճաշելու։

«Եթե պետության առաջին դեմքերը թքած ունեն ոչ միայն իրենց քննադատող քաղաքացիների, այլև երկրի և օրենքի վրա, ապա ամեն ինչ այպես է լինելու։  Այնպես որ՝ բարի ախորժակ, պարոն Ալեն Սիմոնյան»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերի  ժամանակ ասում է Կարապետյանը։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder