Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Գայլախտը հաճախ սկսվում է ոչ սպեցիֆիկ նշաններով՝ հոգնածություն, ջերմության բարձրացում, հոդացավեր կամ մաշկային ցան
Մայիսի 10-ը՝ Սիստեմային Կարմիր Գայլախտի (SLE) միջազգային օրն է։ Գայլախտը քրոնիկ աուտոիմուն հիվանդություն է, որի ժամանակ իմունային համակարգը հարձակվում է սեփական առողջ հյուսվածքների վրա։
ԵՊԲՀ Ներքին հիվանդությունների (ռևմատոլոգիա) ամբիոնի ասիստենտ, բժիշկ-ռևմատոլոգ Սյուզաննա Բազեյանը նշում է, որ այն հաճախ սկսվում է ոչ սպեցիֆիկ նշաններով՝ հոգնածություն, ջերմության բարձրացում, հոդացավեր կամ մաշկային ցան։
Մասնագետի տեղեկացմամբ, զուգահեռ կարող են ախտահարվել նաև կենսական կարևոր օրգաններ, ինչպիսիք են երիկամները, սիրտը և թոքերը։ Այդ բազմազանությունն է, որ հաճախ խոչընդոտում է վաղ ախտորոշմանը։
Խորհուրդ է տրվում դիմել ռևմատոլոգի, երբ առկա են հետևյալ գանգատներից որևէ մեկը՝ հոդամկանային ցավեր, հոդերի այտուցվածություն, առավոտյան կարկամություն, թուլություն, տենդ՝ առանց հստակ պատճառի քաշի կորուստ, մաշկային ցանավորում, հատկապես, դեմքի շրջանում և մարմնի բաց մասերում:
Սիստեմային կարմիր գայլախտի (SLE) միջազգային օրվա առթիվ ևս մեկ անգամ հիշեցում են՝ վաղ հայտնաբերումը, ճիշտ բուժումն ու շարունակական խնամքը կարող են էականորեն բարելավել կյանքի որակը։
