Հորդառատ անձրև, ամպրոպ, ջերմաստիճանի նվազում. եղանակն՝ առաջիկա օրերին
Հասարակություն
14:17 10/05/2025
Հայաստան

Հորդառատ անձրև, ամպրոպ, ջերմաստիճանի նվազում. եղանակն՝ առաջիկա օրերին

Մայիսի 10-ի ցերեկը, 12-13-ի գիշերն առանձին շրջաններում, 11-13-ի ցերեկը, 14-15-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 12-15-ին առանձին հատվածներում հորդառատ։ Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ։

Մայիսի 11-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի հաղորդմամբ, օդի ջերմաստիճանը մայիսի 10-ի ցերեկը կբարձրանա ևս 1-2 աստիճանով, մայիսի 12-15-ին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։

Երևանում մայիսի 10-ին երեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, մայիսի 11-ի ցերեկը, 12-15-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ: Մայիսի 11-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder