Ի՞նչ է պոդագրիկ արտրիտը
Առողջություն
14:00 10/05/2025
Հայաստան

Ի՞նչ է պոդագրիկ արտրիտը

«Որպես ՈւՁՀ մասնագետ բազմամյա փորձով, հաճախ եմ հանդիպում պացիենտների, ովքեր առաջին անգամ լսում են «պոդագրա» ախտորոշումը միայն այն ժամանակ, երբ ցավերը դարձել են անտանելի»,-նշում է բժշկուհի Օֆելյան Ալիխանյանն ու ներկայացնում՝ ինչ է պոդագրան։

Սա հոդաբորբի տեսակ է, որն առաջանում է միզաթթվի բյուրեղների կուտակումից հոդերում։

Գլխավոր ախտանիշները՝

• Հանկարծակի, սուր ցավ՝ հիմնականում ոտքի բութ մատի հոդում

• Այտուց, կարմրություն և ջերմություն հոդի շրջանում

• Ցավ՝ նույնիսկ թեթև շփման ժամանակ

• Կրկնվող նոպաներ, հաճախ գիշերը

Ի՞նչ է տալիս ՈՒՁՀ-ն պոդագրայի դեպքում։

Ուլտրաձայնային հետազոտությունը թույլ է տալիս՝

• Տեսնել միզաթթվի բյուրեղները հոդի և փափուկ հյուսվածքների մեջ

• Բացահայտել բորբոքում և հեղուկ կուտակում հոդում

• Գնահատել հոդերի վիճակը նույնիսկ նոպայից դուրս, ինչը կարևոր է վաղ ախտորոշման և ճիշտ բուժման համար

Պոդագրան դատավճիռ չէ, եթե ճիշտ ժամանակին ախտորոշվի և վերահսկվի։

«Եթե ունեք նման գանգատներ, խորհուրդ եմ տալիս չհետաձգել։ Հոդերի ՈՒՁՀ-ն՝ արագ, հասանելի և ճշգրիտ միջոց է հասկանալու ցավի իրական պատճառը»,-ընդգծում է բժշկուհին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder