Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հորդառատ անձրևն ու կարկուտը վնասել են Լուվրի տանիքը, ինչի հետևանքով ջուրը լցվել է սրահներից մեկը, որտեղ տեղի է ունենում վաղ Վերածննդի դարաշրջանի իտալացի նկարիչ Չիմաբուեի ցուցահանդեսը։ artguide.com կայքը գրում է, որ Չիմաբուեի «Մաեստա» նկարը, որը նկարված է փայտե վահանակի վրա և վերջերս վերականգնվել է երկու հարյուր տարվա ընթացքում առաջին անգամ (ինչը ցուցահանդեսի բացման պատճառն էր), չի վնասվել։
Սակայն մի քանի կաթիլ ընկել է Նիկոլո Պիզանոյի «Երեք ակոլիտները» (1264-1267) քանդակի վրա։ Լուվրի երկու աշխատակիցներ ստիպված էին որոշ ժամանակ բրեզենտի կտոր պահել քանդակի վրա՝ որպես իմպրովիզացված հովանոց։ Այլ աշխատանքներ ևս վտանգված են եղել։ Ցուցահանդեսը դադարեցվել է մինչև տանիքում արտահոսքի վերացումը, բայց այժմ այն կրկին բաց է հանրության համար։
Հիշենք, որ ավելի վաղ թանգարանի տնօրեն Լորենս դը Կարը դիմել էր կառավարությանը՝ շենքի անհապաղ վերանորոգման անհրաժեշտության մասին գրությամբ։