Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Ադրբեջանը հայտնել է Խուդաֆերին կամրջի վրայով 4 անձանց սահմանախախտման մասին
Մայիսի 11-ին, Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը հայտնել է, թե Խուդաֆերին կամրջի տարածքում ակտիվություն են նկատել։
Չորս անհայտ անձինք, որոնք կամրջի վրա էին բարձրացել իրանական կողմից, սողալով մոտեցել են կամրջի այն հատվածին, որը գտնվում է Ադրբեջանի տարածքում և սկսել են փորել նրա հենասյունը։
Իրանական կողմը տեղեկացվել է սահմանախախտման մասին։ Իրանական սահմանապահների մոտենալուն պես, սահմանախախտներից մեկը ցատկել է Արաքս գետը, իսկ ևս երեքը փորձել են փախչել, բայց ձերբակալվել են Իրանի տարածքում։ Իրանական կողմի տվյալներով՝ բոլոր ձերբակալվածները Իրանի քաղաքացիներ են։
Արաքս գետը նետված անձի որոնումները շարունակվում են երկու կողմերի մասնակցությամբ։