Էրդողանը հեռախոսազրույցում աջակցություն է հայտնել Ստամբուլում Կիևի հետ բանակցություններ կազմակերպելու Պուտինի նախաձեռնությանը
Քաղաքական
16:29 11/05/2025
Աշխարհ

Էրդողանը հեռախոսազրույցում աջակցություն է հայտնել Ստամբուլում Կիևի հետ բանակցություններ կազմակերպելու Պուտինի նախաձեռնությանը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում աջակցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ուկրաինայի հետ ուղիղ բանակցություններ վարելու նախաձեռնությանը՝ ընդգծելով Ստամբուլի հարթակը տրամադրելու իր պատրաստակամությունը։ Այսօր կայացած հեռախոսազրույցի մասին հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Ռեջեփ Թայիփ Էրդողանը լիովին աջակցել է ռուսական այս առաջարկին՝ ընդգծելով Ստամբուլի հարթակը տրամադրելու իր պատրաստակամությունը։ Թուրքական կողմը կտրամադրի ամեն հնարավոր օգնություն կայուն խաղաղության հասնելուն ուղղված բանակցությունների կազմակերպման և անցկացման գործում»,-ասվում է հայտարարության մեջ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Էրդողանը հեռախոսազրույցում աջակցություն է հայտնել Ստամբուլում Կիևի հետ բանակցություններ կազմակերպելու Պուտինի նախաձեռնությանը