Իսպանացի լեգենդար երգչուհին  առաջին անգամ հանդես կգա Երևանում
Մշակույթ
10:20 12/05/2025
Հայաստան

Իսպանացի լեգենդար երգչուհին առաջին անգամ հանդես կգա Երևանում

Իսպանացի լենգենդար սոպրանո Այնոա Արտետան իր համաշխարհային կարիերայի ընթացքում առաջն անգան ելույթ կունենա Հյաստանում: Արտետան հանդես կգա «Ես գալիս եմ Իսպանիայից» խորագրով համերգով, մայիսի 18-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ անվանի դաշնակահար Վիկտոր Կարբախոյի նվագակցությամբ:

Համերգը կազմակերպել է Հայաստանում Իսպանիայի թագավորության դեսպանությունը՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և Primavera Foundation of Armenia հիմնադրամի աջակցությամբ:

Նվագախմբից հայտնում են, որ երեկոյի ընթացքում կիշխի իսպանական տաք, կոլորիտային ու զգացմունքային ոգին, կհնչեն իսպանացի հայտնի կոմպոզիտորներ Անտոն Գարսիա Աբրիլի, Մանուել դե Ֆայայի, Ֆերնանդո Օբրադորեսի, Էնրիկե Գրանդոսի սիրված երգերը:

Այնոա Արտետան բասկյան արմատներով, գեղեցիկ ձայնով, բեմական գրավիչ խարիզմայով և համակրելի արտաքինով երգչուհի է, նրա արտիստիզմը գերում է հանդիսատեսին և ստիպում կլանված հետևել երգչուհու կատարման ամեն մի հնչերանգին ու ժեստին: Արտետան շլացվող կարիերա է կերտել՝ հանդես գալով  Նյու Յորքի Մետրոպոլիտեն, Միլանի Լա Սկալա, Լոնդոնի Թագավորկան Քովենթ Գարդեն, Բավարիայի պետական, Նեապոլի Սան Կառլո, Արենա դի Վերոնա, Մոսկվայի Բոլշոյ և աշխարհի այլ հեղինակավոր օպերային թատրոններում և համերգասրահներում: Գլխավոր դերերով հանդես է եկել ‹‹Տրավիատա››, ‹‹Բոհեմ››, «Տուրանդոտ»,«Տոսկա», «Մանոն Լեսկո», «Մադամ Բաթերֆլայ», «Ադրիանա Լեկուվրեր», «Ռոմեո և Ջուլիետ», «Եվգենի Օնեգին» օպերաներում: Համագործակցել է այնպիսի մեծանուն դիրիժորների հետ, ինչպիսիք են՝ Գուստավո Դուդամել, Նիկոլա Լուիզոտտի, Ջանանդրեա Դոզեդա, Սըր Նևիլ Մերրիներ, Քրիստոֆեր Հոգվուդ, Վասիլի Պետրենկո, Պաբլո Գոնսալես, Վիկտոր Պաբլո Պերես և ուրիշներ:

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Իսպանացի լեգենդար երգչուհին առաջին անգամ հանդես կգա Երևանում