Արջուտում բարձրավոլտ էլեկտրասյան էլեկտրալարերը պոկվել ու ընկել են, հովիվը հոսանքահարվել ու տեղում մաhաgել է
Իրավունք
16:00 12/05/2025
Հայաստան

Արջուտում բարձրավոլտ էլեկտրասյան էլեկտրալարերը պոկվել ու ընկել են, հովիվը հոսանքահարվել ու տեղում մաhաgել է

Այսօր րտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 14:50-ի սահմաններում Արջուտ գյուղում բարձրավոլտ էլեկտրասյան էլեկտրալարերը պոկվել ու ընկել են, ինչի հետևանքով 1 հոգի մահացել է:
 
shamshyan.com-ը հաղորդմամբ, դեպքի վայրում հավաքված քաղաքացիները հայտնել են, որ  որ մահացածը տղամարդ է, ով հովիվ  է։ Հովիվն այդ հատվածում խոշոր եղջերավոր անասուններ արածեցնելիս է եղել:
 
Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդը մահացել է էլեկտրահարվելու հետևանքով: Սատկել են նաև մի քանի խոշոր եղջերավոր անասուններ: 
 
«Այս պահին դեպքի վայր ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գուգարքի բաժնի ծառայողները պարեկների հետ սահմանազատել են տարածքը և պարզում են մահացածի, նաև սատկած խոշոր եղջերավոր անասունների սեփականատիրոջ ինքնությունը: 

Դեպքի մասին արդեն տեղեկացվել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ին, որտեղից խումբ է ժամանում դեպքի վայր: 
 
Դեպքի փաստով ոստիկանության Գուգարքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն»,- գրում է  կայքը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Արջուտում բարձրավոլտ էլեկտրասյան էլեկտրալարերը պոկվել ու ընկել են, հովիվը հոսանքահարվել ու տեղում մաhաgել է