«Քուրդիստանի բանվորական» կուսակցությունը վայր է դնում զենքերը և ինքնալուծարվում
Քաղաքական
16:56 12/05/2025
Տարածաշրջան

«Քուրդիստանի բանվորական» կուսակցությունը վայր է դնում զենքերը և ինքնալուծարվում

«Քուրդիստանի բանվորական» կուսակցությունը (ՔԲԿ-PKK) հրապարակել է մայիսի 5-ից 7-ը գումարված 12-րդ կոնգրեսի որոշումները։ Ըստ այդմ, հայտարարվել է, որ «ՔԲԿ»-ն զենքերը վայր է դնում և ինքնալուծարվում՝ ի պատասխան իր պատմական առաջնորդ Աբդուլլահ Օջալանի կոչի։ Եվրանյուզի հաղորդմամբ, սա քայլ կլինի Անկարայի հետ տասնամյակներ շարունակվող հակամարտությանը վերջ դնելու ուղղությամբ։ Նշվում է, որ պատմական որոշման նպատակն է վերջ դնել չորս տասնամյակ տևած զինված հակամարտությանը, որը խլել է տասնյակ հազարավոր մարդկանց կյանք։ 

«Էրմենիհաբերի» հաղորդմամբ, «Քուրդիստանի բանվորական» կուսակցության կոնգրեսը որոշել է, որ «ՔԲԿ»-ի պայքարը մասնատել է քուրդ ժողովրդի ժխտման և ոչնչացման քաղաքականությունը, Քրդական հարցը բերել է ժողովրդավար քաղաքական ճանապարհով լուծելու հանգրվանի և այդպիսով, «ՔԲԿ»-ն ամբողջացրել է իր պատմական առաքելությունը։

Կոնգրեսը դադարեցրել է նաև «ՔԲԿ»-ի անվան տակ տարվող աշխատանքները՝ որոշելով լուծարել կառույցը և դադարեցնել զինված պայքարը։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Քուրդիստանի բանվորական» կուսակցությունը վայր է դնում զենքերը և ինքնալուծարվում