Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Ելիսեյան պալատը, մեկնաբանելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի շուրջ X սոցիալական ցանցի օգտատերերի քննարկումները, ոչոնք Կիև կատարած այցի ժամանակ փորձել են ինչ-որ բան թաքցնել լրագրողներից, հայտնել են, թե «Ֆրանսիայի թշնամիները» փորձում են անձեռոցիկը ներկայացնել որպես թմրանյութերի փաթեթ։
Ավելի վաղ Associated Press գործակալությունը տեսանյութ էր հրապարակել գնացքների կուպեից, որով եվրոպացի առաջնորդները մեկնում էին Կիև՝ մասնակցելու «կամավորների կոալիցիայի» հանդիպմանը։ Տեսանյութում երևում է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի առջև սեղանի վրա դրված է փաթեթ կամ թղթի պատյան հիշեցնող սպիտակ առարկա, իսկ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի առջև՝ փոքր գդալ կամ փայտ հիշեցնող մի բան։ Ղեկավարները տեսախցիկները տեսնելով՝ փորձել են թաքցնել դրանք։ X սոցիալական ցանցի օգտատերերը ենթադրել են, որ դրանք կարող էին լինել թմրանյութեր և դրանց օգտագործման համար նախատեսված բժշկական գդալ։
«Երբ եվրոպական միասնությունը դառնում է անհարմար, ապատեղեկատվությունն այնքան հեռու է գնում, որ պարզ թղթե անձեռոցիկը ներկայացնում են որպես թմրանյութ»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, ասվում է X սոցիալական ցանցում Ելիսեյան պալատի հայտարարության մեջ:
Հայտարարության մեջ մատնանշվում է, որ նման «կեղծ լուրեր» են տարածում «Ֆրանսիայի արտաքին և ներքին թշնամիները»։
Ելիսեյան պալատը հայտարարությունն ուղեկցել է Մակրոնի դիմաց սեղանին դրված անձեռոցիկի լուսանկարով։ «Սա անձեռոցիկ է, քիթ մաքրելու համար է»,-ասվում է լուսանկարում։