Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Էդգար Ղազարյանը ԱԺ գյուղատնտեսության մշտական հանձնաժողովին ներկայացրեց Փաշինյանին իմպիչմենտի ենթարկելու ոլորտային հիմքերը
«Դիմել ենք պատգամավորներին Նիկոլ Փաշինյանին իմպիչմենտի ենթարկելու առաջարկով, շատ քիչ պատգամավորներից ենք պատասխան ստացել»,-ԱԺ մուտքի դիմաց ասաց հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը և տեղեկացրեց, որ գրավոր պատասխան ստացել են ՔՊ-ական պատգամավորներ Վահագն Ալեքսանյանից և Թագուհի Ղազարյանից և «Պատիվ ունեմ» խմբակցությունից Թագուհի Թովմասյանը, ինչպես նաև «Հաաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների տարածած հայտարարությունները։
Նա հյատնեց, որ ԱԺ կայքում տեսել է մշտական հանձնաժողովների, ինչպես նաև փոխխոսնակներ Հակոբ Արշակյանի և Ռուբեն Ռուբինյանի հետ քաղաքացիների ընդունելության հայտարարություններ և գրանցվել է բոլոր ընդունելություններին՝ մեկ հարցով՝ Նիկոլ Փաշինյանի իմպիչմենտի հարցը։
Ղազարյանը հայտնեց, որ յուրաքանչյուր համդիպման համար գործող իշխանությունների նախընտրական ծրագրից դուրս է բերել տվյալ ոլորտում տրված խոստումները և ցույց տա, որ չի կատարվել։
Էդգար Ղազարյանին ընդունեցին Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամները։
Նա հանձնաժողովի անդամներին ներկայացրեց կառավարության ծրագրի գյուղատնտեսության ոլորտի ծրագրերը, որոնք չեն կատարվել։