2020 -2024 թթ. արական սեռի մինչև 18 տարեկան 8721 ՀՀ քաղաքացի հրաժարվել է քաղաքացիությունից
Քաղաքական
16:38 12/05/2025
Հայաստան

2020 -2024 թթ. արական սեռի մինչև 18 տարեկան 8721 ՀՀ քաղաքացի հրաժարվել է քաղաքացիությունից

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը շրջանառության մեջ է դրել մի շարք օրենքներում փոփոխություններում կատարելու օրենքների նախագծերի փաթեթ, նպատակն է՝ զորակոչվողների թվի ավելացում, զնվորական ծառայության գրավչության բարձրացում, արտագաղթի կանխարգելում, ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու դեպքերի կրճատում, զորակոչից խուսափման դեմ կանխարգելիչ մեխանիզմների ներդրում, ծառայությունից խուսափելու նպատակով բժշկական փորձաքննությունից հրաժարվելու դեպքերի քրեականացում։ Ասուլիսում այս մասին ասաց Հայկ Սարգսյանը։

Նա նշեց, որ 2020 -2024 թթ. ընթացքում արական  սեռի մինչև 18 տարեկան 8721 ՀՀ քաղաքացի հրաժարվել է քաղաքացիությունից։  Երկրորդ, մեկնում են ՀՀ-ից բուժման, ուսման կամ այլ նպատակով և մինչև 27 կամ 37 տարեկանը լրանալը չեն վերադառնում: 37 տարին դա վաղեմության ժամկետ անցնելու տարիքն է։

Հ.Սարգսյանը նշեց, որ առաջարկվող փոփոխությունների մի մասը խստացող են, մի մասը խրախուսող։ ՔՊ խմբակցության պատգամավորը  նշեց, որ առաջարկում է  ժամկետային  զինվորական ծառայության սահմանային տարիքը 27-ից դարձնել 37 տարի։ Մինչև 18 տարեկան արական սեռի քաղաքացիների համար ՀՀ քաղաքացիությունը փոխելու համար բազային տուրքը դարձնել 15 միլիոն դրամ։

ՔՊ խմբակցության պատգամավորի կողմից առաջարկվող փոփոխությամբ, ժամկետային զինծառայողները կարող են ընտրել հետևյալ երեք տարբերակներից որևէ մեկը․ ծառայել 24 ամիս և ստանալ բարձր դրամական ապահովություն պետության կողմից, ծառայել 6 ամիս և պետբյուջե վճարել 15 միլիոն դրամ, ծառայել 1 ամիս և պետբյուջե վճարել 20 միլիոն դրամ։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder