Ամենացածր ռանգի չինովնիկից մինչև ամենաբարձր աստիճանի չինովնիկ այնպիսի վարքագիծ են դրսևորում, որ չի կարող անհետևանք կորել. Իրավապաշտպան
Իրավունք
13:27 12/05/2025
Հայաստան

Ամենացածր ռանգի չինովնիկից մինչև ամենաբարձր աստիճանի չինովնիկ այնպիսի վարքագիծ են դրսևորում, որ չի կարող անհետևանք կորել. Իրավապաշտպան

«Իսկապես, սա իշխանությունների խնդիրն է։ Իրենց ձեռքում կան գործիքներ, միջոցներ, հնարավորություն, առնվանզ դրա մասին գոնե իրենք էին հայտարարում, որպեսզի կասեցնեն»,- «Մեդիա կենտրոնում» ասուլիսի ժամանակ պատասխանելով Panorama.am-ի հարցին, որ վերջին շրջանում շատ է բարձրաձայնվում քաղաքացիների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի, նվաստացումների, ատելության դեպքերի վերաբերյալ, ինչի՞ մասին է դա վկայում, ասաց իրավապաշտպան, «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ-ի ղեկավար Նինա Կարապետյանցը։

Նա նշեց, որ  անընդհատ, մեկը մյուսին հասցեին ատելության խոսք հնչեցնելը չի կարող անհետևանք մնալ,  անպայման հասարակության ներսում գտնում է  իր ֆանատներին։

«Երբ որ շարքային քաղաքացին տեսնում է, թե ինչպես է  ամենաբարձրաստիճան պաշտոնյան որոշակի  շարժումներով, բառամթերքով, պահվածքով, վարքով, հայացքով  իր հետ անհամաձայն մարդկանց հետ վարվում, համարում է, որ դա վարքագծի նորմալ կանոն է, ճիշտն այդպես է։

Այս իշխանությունը, այո, մեծագույն պատասխանատվություն, մեղքի բաժին ունի,  որովհետև կարող էր, եթե  այդպես հեղափոխական էր, ասեր՝  ժողովուրդ, լավ, կանգնում ենք այստեղ։ Բայց իրենք ամենացածր ռանգի չինովնիկից մինչև ամենաբարձր աստիճանի չինովնիկներ այնպիսի  վարքագիծ են դրսևորում, որ չի կարող անհետևանք կորել, անպայման իր դրսևորումները գտնելու է։

 Բայց իրենց համար շատ վատ լուր ունեմ.  ինչքան իրենք բացասականը գեներացրեցին,  իրենց վերադառնալու է  շատ ավելի բացասական, իրենց մերժելուց,  վախենամ, թավիշով չմերժեն»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder