Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մոտ ապագայում Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈՒԵՖԱ) կարող է սկսել այլ կերպ մեկնաբանել խաղից դուրս դիրքի հասկացությունը։
«La Gazzetta Dello Sport»-ին տված հարցազրույցում կազմակերպության գլխավոր քարտուղար Ջորջիո Մարկետտին ասել է, որ ապագայում խաղից դուրս դիրքերը որոշելիս հաշվի կառնվեն միայն մարմնի զգալի մասերը։
«Միլիմետր խաղից դուրս վիճակն անհարմարություն է ստեղծում։ Մենք դիտարկում ենք փոփոխություններ, որոնք հաշվի կառնեն միայն մարմնի կարևոր մասերը՝ մի քանի սանտիմետր տարբերության պատճառով գոլերի չեղարկումից խուսափելու համար»,- ասել է Մարկետտին
Sport.ru-ի հաղորդմամբ, բացի այդ, ՈՒԵՖԱ-ն նախատեսում է փոխել 11 մետրանոց հարվածաշարի կանոնները։