ՈՒՂԻՂ. Սկոչով փակել են բերանը ու ծեծել. Պատմում է ոստիկանների կողմից բռնության ենթարկված քաղաքացին
Իրավունք
12:06 12/05/2025
Հայաստան

ՈՒՂԻՂ. Սկոչով փակել են բերանը ու ծեծել. Պատմում է ոստիկանների կողմից բռնության ենթարկված քաղաքացին

Սկոչով փակել են բերանը ու ծեծել․ հերթական խոշտանգումը ոստիկանությունում. Արմավիրի ոստիկանությունում բռնության ենթարկված քաղաքացի Սերգեյ Աբրահամյանը մանրամասներ է պատմում իր դեմ ոստիկանների կիրառած բռնություններից։

Հիշեցնենք, որ փաստաբան Արա Ղարագյոզյանն օրեր առաջ ահազանգել էր ոստիկանական խոշտանգումների հերթական դեպքի մասին՝ հրապարակելով տեսանյութ և լուսանկարներ, որոնք փաստում են ոստիկանների՝ քաղաքացու նկատմամբ կիրառված բռնությունը։ 

Քաղաքացի Սերգեյ Աբրահամյանը ապրիլի 28-ին որպես վկա ներկայացել է Արմավիրի քննչական բաժին, սակայն նրան չեն ընդունել։ Ըստ Աբրահամյանի՝ հաջորդ օրը մի խումբ ոստիկաններ գնացել են նրա բնակարան։ Քաղաքացին նրանց հետ պատրաստվել է ներկայանալ բաժին, սակայն բնակարան են ներխուժել այլ ոստիկաններ ու Աբրահամյանին բռնության ենթարկել կնոջ աչքի առաջ։ Հետո տարել են ոստիկանության բաժին, որտեղ դաժան ծեծի են ենթարկել։ 

Դեպքի առնչությամբ ապրիլի 29-ին քրեական վարույթ է նախաձեռնվել։

ՀՀ ներքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը դեպքի առնչությամբ հայտարարություն է տարածել՝ պնդելով, որ անձը դրսևորել է ոչ պատշաճ վարք՝ չենթարկվելով ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ՈՒՂԻՂ. Սկոչով փակել են բերանը ու ծեծել. Պատմում է ոստիկանների կողմից բռնության ենթարկված քաղաքացին