Սերժ Սարգսյանը հաղթական զինադադար է ստորագրել, իսկ Նիկոլը՝ կապիտուլյացիան. Շարմազանով
Քաղաքական
09:59 12/05/2025
Հայաստան

Սերժ Սարգսյանը հաղթական զինադադար է ստորագրել, իսկ Նիկոլը՝ կապիտուլյացիան. Շարմազանով

1994 թվականի մայիսի 12-ին ստորագրվել է Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև զինադադարը։

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրել է. 

«Սերժ Սարգսյանը հաղթական զինադադար է ստորագրել, իսկ Նիկոլը՝ կապիտուլյացիան։

1994թ. մայիսի 12-ին ուժի մեջ մտավ հայկական կողմերի կողմից պարտադրված զինադադարը: Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության ղեկավարները կնքեցին զինադադարի պայմանագիր:

Հայկական կողմերի վճռականությունն ու միասնականությունը ստիպեցին Ադրբեջանին ստորագրել զինադադար:

Բայց նիկոլիստները ջնջեցին մեր հաղթական դիրքերն ու այսօր 24/7 ռեժիմով Ադրբեջանից ու Թուրքիայից «խաղաղություն» են մուրում,որն իրականում Հայաստանի ադրբեջանացում է նշանակելու։

ՈՒ՞ր էինք, ուր հասանք…»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Սերժ Սարգսյանը հաղթական զինադադար է ստորագրել, իսկ Նիկոլը՝ կապիտուլյացիան. Շարմազանով