Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Մնաց մի քանի մանրածախ դեղատնուն բացեք ու քաղաքականություն մշակող նախարարությունը կմոռանա քաղաքականության մասին. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է.
«ԼԱՎ ԼՈՒՐ)))
ՀՀ առողջապահության նախարարությունը այսուհետ կզբաղվի դեղերի ներկրումով
Նախարարությունը պարզաբանում է՝
«Պետության կարիքների համար բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու համար անհրաժեշտ դեղերի (այդ թվում՝ չգրանցված) ձեռքբերման նպատակով գործող օրենսդրության շրջանակներում ՀՀ առողջապահության նախարարության կողմից իրականացվող գործընթացները, առկա կառուցակարգերը ժամանակի և պետական վերահսկողության իրականացման տեսանկյունից բավականին բարդ են և դժվար վերահսկելի:
Դեղերի ձեռբերումն իրականացվում է պետական գնման գործընթացի շրջանակներում մասնավոր ընկերությունների ներգրավման միջոցով, ինչը երկարատև է և գործընթացի ամբողջ ընթացքը որոշակի անվերահսկելի, քանի որ գտնվում է մասնավոր ընկերության դաշտում» ։ Այսպիսով, նախարարությունը հրաշալի «փակ» համակարգ է ստեղծում
Հ․Գ․ Մնաց մի քանի մանրածախ դեղատնուն բացեք ու քաղաքականություն մշակող նախարարությունը կմոռանա քաղաքականության մասին»։