Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Դրանից ավելի մեծ հիմարություն չկա. Ղազանչյանը՝ թատրոնների միավորման մասին
«Դրանից ավելի մեծ հիմարություն չկա»,- ասաց Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը՝ պատասխանելով Panorama.am-ի հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում թատրոնների միավորման գործընթացին։
Նա նշեց, որ թատրոնը կենդանի օրգանիզմ է, համեմատության համար ասաց՝ «ոնց որ մի մարդու մյուսի հետ դարձնեն սիամական երկվորյակներ»։
«Կաբինետներում նստած ինչ-որ ենթադրություններ են անում։ Ենթադրենք մի թատրոնը միավորեցին մյուսին, ի՞նչ է դա տալիս, ի՞նչ եք շահում, թող մեկը բացատրի, մի երկու հաշվապահի հաստի՞ք եք էկոնոմիա անում։
Ըստ էության, ցավալի է, հիմարություն է»,- ասաց Ղազանչյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։