«Վազ 2107»-ի օրինախախտ վարորդին Կոտայքի պարեկները հայտնաբերել են
Իրավունք
17:50 13/05/2025
Հայաստան

«Վազ 2107»-ի օրինախախտ վարորդին Կոտայքի պարեկները հայտնաբերել են

Սոցիալական ցանցերում օրերս տեսանյութ էր տարածվել, որում երևում է, թե ինչպես է «ՎԱԶ- 2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ, մեքենան վարում անկանոն՝ ստեղծելով վթարային իրավիճակներ։

ՆԳ նախարարությունից հայտնում են, որ Կոտայքի մարզի պարեկները ճշտել են վարորդի ինքնությունը։ Մայիսի 12-ին մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։
23-ամյա վարորդի նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։
 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder