«Ժողովուրդ». Իշխանական պատգամավորները իրավապահ համակարգի առնչությամբ չհասկացվածություն ունեն
Օրվա մամուլ
08:37 13/05/2025
Հայաստան

«Ժողովուրդ». Իշխանական պատգամավորները իրավապահ համակարգի առնչությամբ չհասկացվածություն ունեն

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Երեկ խորհրդարանում ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հայրենի օրենսդիրներին էր ներկայացնում կոմիտեի 2024 թվականի տարեկան զեկույցը:

«Ժողովուրդ» օրաթերթը նկատեց, որ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորները նախ շատ պասիվ էին, դահլիճը կիսադատարկ էր, բացի դրանից՝ բոլորի հնչեցրած հարցերից ակնհայտ երևում էր, որ իշխանականները իրավապահ համակարգի առնչությամբ չհասկացվածություն ունեն. նույնիսկ հրապարակային պատվիրում էին ինչպես «ակտիվորեն» պատժել այլախոհներին:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ մասնավոր զրույցներում ՔՊ-ական պատգամավորները փոխանցեցին, որ այդքան էլ չեն ընդունում Պողոսյանին, քանի որ նրա հետ աշխատել չի ստացվում: Ակնհայտ երևում է, որ նա ուղիղ կապի մեջ է միայն Նիկոլ Փաշինյանի հետ ու որևէ ձևով պատգամավորների հետ կապ չի ուզում ունենալ»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Ժողովուրդ». Իշխանական պատգամավորները իրավապահ համակարգի առնչությամբ չհասկացվածություն ունեն