Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանները սպասում են քաղաքապետարանի ներկայացուցչին՝ ստանալու իրենց հարցերի պատասխանները
Մշակույթ
17:02 13/05/2025
Հայաստան

Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանները սպասում են քաղաքապետարանի ներկայացուցչին՝ ստանալու իրենց հարցերի պատասխանները

«Ունենք բավականաչափ շատ հարցեր, կուզեինք ունենալ քաղաքապետարանի ներկայացուցիչների հետ հանդիպում ու ստանալ սպառիչ պատասխաններ»,-ասաց դերասան Արթուր Կարապետյանը լրագրողների հետ հանդիպմանը։

Նա ընդգծեց, եթե Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենի պաշտոնից հեռացված Էմին Թորոսյանը հանցագործ է, ինչ-որ մեղքեր է գործել, սխալներ արել, պետք է դերասաններին ասեն։

«Մենք էլ կասենք, ինչ լավ է, նրանից ազատվեցինք։ Այսօր մենք դիմում ենք գրել քաղաքապետարան, խնդրում ենք, որ մինչև ժամը 18։00-ն գան ու մեզ տան բոլոր հարցերի պատասխանները, որպեսզի փչացած հեռախոսի էֆեկտով սխալ լուրեր չտարածվեն, ամեն ինչ պետք է լինի պարզ ու թափանցիկ։ Մեր տնօրենը պետք է ներկա լինի այդ հանդիպմանը, մեր կոլեկտիվը, քաղաքապետարանից մեկը, որն ունի պատասխաններ, պետք է լինի թափանցիկություն, որպեսզի բամբասանքներ, սխալ լուրեր չտարածվեն, ինչը ազդում է մեր տրամադրության վրա»,-ասաց Կարապետյանը։

Նա չի հասկանում՝ ինչու պետք է հեռացնել աշխատող մեքենայի շարժիչը, որն առաջ է տանում աշխատանքը, որից կոլեկտիվի բոլոր անդամները գոհե են ու կանգնած են նրա թիկունքին, որպեսզի չզրկվեն բանիմաց, պրոֆեսիոնալ տնօրենից։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանները սպասում են քաղաքապետարանի ներկայացուցչին՝ ստանալու իրենց հարցերի պատասխանները