Թուրքիայում զանգվածային ձերբակալություններ են
Իրավունք
10:34 14/05/2025
Տարածաշրջան

Թուրքիայում զանգվածային ձերբակալություններ են

Թուրքիայում ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում  49 նահանգներում իրականացրած միջոցառումների արդյունքում ձերբակալվել է 146 կասկածյալ։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Թուրքիայի ՆԳ նախարար Ալի Երլիկայան։

Միջոցառումներն իրականացվել են գրեթե բոլոր իրավապահ մարմինների մասնակցությամբ։ Գործողությունների արդյունքում բացահայտվել է կեղծ ոսկու արհեստանոց,  չլիցենզավորված 8 ատրճանակ, առգրավվել են մեծ քանակությամբ կտրոններ, պարտատոմսեր և փաստաթղթեր։

 «Շնորհավորում եմ մեր նահանգապետերին, մեր գլխավոր դատախազություններին, որոնք համակարգել են գործողությունները, և մեր հերոս ոստիկաններին, որոնք իրականացրել են գործողությունները։ Ոչ մի անօրինական կազմավորում չի կարող սպառնալ մեր ազգի անվտանգությանը։ Մենք շարունակում ենք մեր պայքարը  խարդախ հանցավոր կազմակերպությունների և անօրինական կառույցների դեմ՝ առանց ընդհատումների»,-նշել է նա։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Թուրքիայում զանգվածային ձերբակալություններ են