Հովիկ Աղազարյանն ու Գառնիկ Դանիելյանը հրաժարվեցին գրանցվել, ԱԺ-ն քվորում չապահովեց
Քաղաքական
10:38 14/05/2025
Հայաստան

Հովիկ Աղազարյանն ու Գառնիկ Դանիելյանը հրաժարվեցին գրանցվել, ԱԺ-ն քվորում չապահովեց

Դեռևս նախորդ շաբաթ մեկնարկած Ազգային ժողովը շարունակվում է։ Այսօր ԱԺ նիստի մեկնարկին նիստը սկսելու համար քվորում չապահովվեց։

Գրանցվեց 50 պատգամավոր։ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանն ասաց, որ դահլիճում երկու պատգամավոր կա` անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանն ու «Հայաստան» խմբակցության պատգամավոր  Գառնիկ Դանիելյանը, ովքեր հրաժարվում են գրանցվել։  

Հայտարարվեց 20 րոպե ընդմիջում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder