Ադրբեջանից «կույր» չեմպիոնը ցմահ որակազրկվել է
Աշխարհում
17:45 14/05/2025
Աշխարհ

Ադրբեջանից «կույր» չեմպիոնը ցմահ որակազրկվել է

Ադրբեջանցի ձյուդոիստ Շահանա Հաջիևան, ով 2020 թվականի Տոկիոյում կայացած ամառային պարաօլիմպիկ խաղերում նվաճել էր ոսկե մեդալ, ցմահ զրկվել է պարաձյուդոյի մրցումներին մասնակցելու իրավունքից։

Նա Բժշկական ստուգումն անցկացվել է պարաձյուդոյի աշխարհի առաջնությունից առաջ։ Պարզվել է, որ աղջիկը տեսողության խնդիրներ չունի։

metaratings.ru-ն գրում է, որ 24-ամյա Հաջիևան 2018 թվականի ձյուդոյի աշխարհի պարաօլիմպիկ առաջնության արծաթե մեդալակիր է և 2019 թվականի Բաքվում կայացած պարաջուդո Գրան պրիի հաղթող։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder