Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Խորապես ցավում եմ, որ «Հրապարակ» օրաթերթը արտատպել է ադրբեջանական կայքերի բարբաջանքները. Անահիտ Ավանեսյան
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը գրում է.
«Վաղ առավոտից զանգվածային լրատվամիջոցների գլխագրերում մի անհեթեթ հրապարակում է (հոդված անվանել չեմ ուզում), որի աղբյուրը ոչ ավել, ոչ պակաս ադրբեջանական կայքերն են:
Խորապես ցավում եմ, որ «Հրապարակ» օրաթերթը արտատպել է ադրբեջանական կայքերի բարբաջանքները, իսկ մնացած լրատվամիջոցները ծաղկեցնելով և իրար հերթ չտալով` ակտիվորեն տարածել են:
Իհարկե, պարզ է, որ հիբրիդային պատերազմի չստացված հարձակումը մրմուռ է առաջացրել և կորսված ծախսեր, բայց, հանգստացե՛ք, հարգելիներս:
Բարի աշխատանքային օր բոլորիս»: