«Ժողովուրդ». ՔՊ-ի ներսում խմորումները գնալով բունտի են վերածվում
Օրվա մամուլ
08:44 14/05/2025
Հայաստան

«Ժողովուրդ». ՔՊ-ի ներսում խմորումները գնալով բունտի են վերածվում

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի շուրջ մթնոլորտը ակնհայտորեն թեժանում է։ 2 օր Ազգային ժողովում իր տարեկան հաղորդումը ներկայացնող դատախազ Վարդապետյանը կտրուկ ու չոր պատասխաններ տվեց՝ հարուցելով ՔՊ-ականների դժգոհությունը և դառնալով նրանց համար նոր թիրախ:

«Ժողովուրդ» օրաթերթի ՔՊ-ական աղբյուրների փոխանցմամբ՝ ՔՊ-ի ներսում խմորումները գնալով բունտի են վերածվում։ Պատգամավորները դժգհում են, որ դատախազը ոչ մի պատգամավորի կոնկրետ հարցի շոշափելի պատասխան չի տվել։

Ավելին՝ նրա չոր, նույնիսկ արհամարհական ոճն այնքան է բարկացրել ՔՊ պատգամավորներին, որ երեկ՝ երեկոյան, ՔՊ տարբեր սենյակներում Վարդապետյանի պահվածքն ակտիվ քննարկման թեմա էր:

Ոմանք նույնիսկ ակնարկում էին, որ դատախազի պաշտոնում Վարդապետյանի պաշտոնավարումը ցանկանում են կասեցնել. կա՛մ կհասնեն այնտեղ, որ նա

«sms ստանա» և հեռանա «ինքնակամ» կա՛մ էլ դատախազին անվստահություն հայտնելու հարցը կբարձրացնեն:

«Ժողովուրդ» օրաթերթը ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանից փորձեց պարզաբանումներ ստանալ ՔՊ-ականների նման տրամադրությունների վերաբերյալ, թե որքանով են լուրջ դրանք, սակայն նա, ինչպես միշտ, խիստ զուսպ էր: «Նման բան չկա», – արձագանքեց Մանավազյանը՝ մեր հարցին ի պատասխան»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder