Խոշոր հրդեհ Երևանում հայտնի բենզին ներկրող ընկերություններից մեկում
Հասարակություն
10:39 14/05/2025
Հայաստան

Խոշոր հրդեհ Երևանում հայտնի բենզին ներկրող ընկերություններից մեկում

ՆԳՆ Փրկարարա ծառայությունից հայտնում են, որ մայիսի 14-ին, ժամը 09:37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արին Բերդի փողոցում, նախնական տվյալներով, այրվում է բենզինի դատարկ ռեզերվուար

Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:15-ին, մարվել՝ 10:59-ի

Կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից:

Լուսանկարը՝ shamshyan.com-ի։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder