Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Փաշինյանը պետական մրցանակ է հանձնել AIPLAB կոնսորցիումի հիմնադիր Յոշիակի Դեյմոն Հագիվարային
ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են
«Այսօր տեղի է ունեցել Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի հանձնման 15-րդ արարողությունը:
Միջոցառմանը ներկա են եղել Նիկոլ Փաշինյանը, Վահագն Խաչատուրյանը, օրենսդիր և գործադիր իշխանությունների ներկայացուցիչներ, հյուրեր:
Նիկոլ Փաշինյանը Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է ճապոնացի գիտնական, AIPLAB կոնսորցիումի հիմնադիր, Արհեստական բանականության գործընկեր համակարգի LOCOMTEC AIPS լաբորատորիայի նախագահ Յոշիակի Դեյմոն Հագիվարային»: