Սթիվ Ուիտքոֆ. Հնարավոր է Հայաստանն ու Ադրբեջանը միանան ABRAHAM-յան խաղաղ համաձայնագրին
Քաղաքական
14:36 14/05/2025
Աշխարհ

Սթիվ Ուիտքոֆ. Հնարավոր է Հայաստանն ու Ադրբեջանը միանան ABRAHAM-յան խաղաղ համաձայնագրին

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտքոֆը հայտարարել է, որ հաջորդ մի քանի ամիսների ընթացքում  ABRAHAM ACCORDS (Авраам, համաձայնագիր Իսրայելի հետ արաբական երկրների հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ) համաձայնագրին կարող են միանալ նաև Լիբիան, Սիրիա, Հայաստանն ու Ադրբեջանը։

BREITBARTպարբերականին տված հարցազրույցում նա կարծիք է հայտնել, որ  Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են հակամարտության կարգավորմանը։

«Ես գրեթե համոզված եմ, չորս կամ հինգ, հնարավոր է նաև վեց երկրներ միանան   ABRAHAM ACCORDS համաձայնագրին»,-ավելացրել է նա։

Հիշեցնենք, որ 2020-ին ԱՄՆ-ն սկսկել է պրոցես, որն ուղղված է Իսրայելի ու արաբական երկրների միջև հարաբերությունների կարգավորմանը։ Արդյունքում ստորագրվել են մի շարք փաստաթղթեր, որոնք ձեռք են բերել ABRAHAM-ի խաղաղ համաձայնագրեր։ Դրան միացել են ԱՄԷ-ն, Մարոկկոն, Բահրեյնը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Սթիվ Ուիտքոֆ. Հնարավոր է Հայաստանն ու Ադրբեջանը միանան ABRAHAM-յան խաղաղ համաձայնագրին