Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
89 տարեկան հասակում մահացել է Ուրուգվայի նախկին նախագահ Խոսե Մուխիկան՝ Պեպեն։ Նա իր համետ ապրելակերպի համար պատմության մեջ մտել է որպես աշխարհի ամենաաղքատ նախագահ։ Այս մասին գրում է BBC-ն։
Նա Ուրուգվայը ղեկավարել է 2010-2015 թվականներին։ Այդ երկրի գործող նախագահ Յամանդու Օրսին X-ի իր միկրոբլոգում գրել է. «Շնորհակալություն ամեն ինչի համար, որ դուք մեզ տվեցիք և ժողովրդի նկատմամբ ձեր խորը սիրո համար»։
Քաղաքական գործչի մահվան պատճառը հայտնի չէ, սակայն նա տառապում էր կերակրափողի քաղցկեղով։
Նախագահի պաշտոնում իր պարզ ապրելակերպի, սպառողականության քննադատության և իր կողմից խթանված սոցիալական բարեփոխումների շնորհիվ Մուխիկան դարձավ հայտնի քաղաքական գործիչ Լատինական Ամերիկայում և նրա սահմաններից դուրս։
Նշենք, որ նա Հայաստանի բարեկամն էր։ 2020 թ. սեպտեմբերի 29-ին Ուրուգվայի նախկին նախագահների հետ Հայաստանին սատարող հայտարարություն էր տարածել, նրանք իրենց «պատմական համերաշխությունն» էին հայտնել Հայաստանին ՝ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում Ադրբեջանի հետ հակամարտության համատեքստում: