Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Պուշկինի տնօրենի պաշտոնի համար նոր մրցույթ կհայտարարվի
Երևանի Ալեքսանդր Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարաված մրցույթին մասնակցած դպրոցի երկարամյա տնօրեն Նատալյա Ստեփանյանը բողոքարկել էր մրցույթի վերջին փուլում իրեն հաղթող չճանաչելու մասին որոշումը։
«Դիմողի բողոքը չի բավարարվել, և եզրակացությունը համապատասխան կարգով փոխանցվել է հավակնորդին։ Բողոքարկման գործընթացն անցկացվել է համաձայն ՀՀ կառավարության 2023 թ․ թիվ 181-Ն որոշման»,- Panorama.am-ին փոխանցեցին ԿԳՄՍ նախարարությունից։
Պուշկինի անվան դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար կհայտարարվի նոր մրցույթ։
Հիշեցնենք, որ անցած օրերին այս դպրոցում բողոքի ակցիա էին իրականացնում աշակերտները, ուսուցիչները, ծնողները՝ պահանջելով պաշտոնից չազատել իրենց տնօրենին։