Ձերբակալվածը դեռևս ապրիլին ազատվել է աշխատանքից. Քաղաքապետարանի խոսնակն ուղղում է ինքն իրեն
Իրավունք
13:04 15/05/2025
Հայաստան

Ձերբակալվածը դեռևս ապրիլին ազատվել է աշխատանքից. Քաղաքապետարանի խոսնակն ուղղում է ինքն իրեն

Հակակոռուպցիոն կոմիտեն այսօր հաստատեց, որ քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 11 աշխատակից, այդ թվում Շենգավիթ վարչական շրջանի ներկա և նախկին աշխատակիցներ։

«Այս լուրը ինքս էլ էի հաստատել և նշել, որ նրանցից միայն մեկն է ներկայիս աշխատակից։ Ցանկանում եմ տեղեկացնել, որ նշված աշխատակիցը դեռևս ապրիլ ամսին ազատվել է աշխատանքից և այս պահին ձերբակալված անձանց շրջանում Շենգավիթ վարչական շրջանի ներկայիս աշխատակից չկա»,-տեղեկացրել է քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ձերբակալվածը դեռևս ապրիլին ազատվել է աշխատանքից. Քաղաքապետարանի խոսնակն ուղղում է ինքն իրեն