Անձրևանոցները չմոռանաք. Սպասվում է անձրև, կարկուտ, ամպրոպ
Հասարակություն
08:59 15/05/2025
Հայաստան

Անձրևանոցները չմոռանաք. Սպասվում է անձրև, կարկուտ, ամպրոպ

Մայիսի 15-ին հանրապետության առանձին վայրերում և Երևանում սպասվում են ամպրոպային բնույթի հորդառատ անձրևներ, կարկուտ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում 18-23մ/վ։

​​​Երևանում մայիսի  15-ին, 16-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, 15-ին առանձին հատվածներում հորդառատ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ: Մայիսի 16-ի ցերեկը, 17-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

​​​Մարզերում մայիսի  15-ին, 16-ի գիշերը ժամանակ առ ժամանակ հանրապետության ողջ տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է կարկուտ։

Մայիսի18- 19-ին երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 16-ի ցերեկը, 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը  մայիսի 15-ին կնվազի ևս 2-4 աստիճանով, 16-18-ին աստիճանաբար կբարձրանա 6-9 աստիճանով։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Անձրևանոցները չմոռանաք. Սպասվում է անձրև, կարկուտ, ամպրոպ