Խոշոր վթար Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհին
Հասարակություն
12:15 15/05/2025
Հայաստան

Խոշոր վթար Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհին

Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն  մայիսի 15-ին, ժամը 07:06-ինտեղեկություն է ստացվել, որ Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։ 

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: 

Պարզվել է, որ Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի մոտ 13-րդ կմ-ին «Lexus» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել բետոնե արգելապատնեշին և կողաշրջվել։ 

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ երկու ուղևոր հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և սահմանազատել տարածքը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder