Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մեքսիկայում TikTok-ի ուղիղ եթերում կրակոցով սպանվել է հայտնի կին բլոգեր, 23-ամյա Վալերիա Մարկեսը։ Ոստիկանությունը հետաքննություն է սկսել, որի հիմնական վարկածը համարվում է ֆեմիցիդը՝ աղջկա կամ կնոջ սպանությունը՝ սեռի հատկանիշներով ատելության հողի վրա։ Այս մասին հաղորդում է The Guardian-ը։
ՌԲԿ-ն գրում է, որ Վալերիա Մարկեսը նկարահանել է տեսանյութեր գեղեցկության միտումների և դիմահարդարման մասին։ Երեքշաբթի՝ մայիսի 13-ին, նա սկսել է TikTok-ի ուղիղ հեռարձակում այն գեղեցկության սրահից, որտեղ աշխատում էր։ Դեպքից մի քանի վայրկյան առաջ անհայտ տղամարդ մտել սենյակ և մի պահ անց կրակել բլոգերի կրծքավանդակին և գլխին։ Հեռարձակումն ավարտվել է մեկ այլ անձի, դիտողները մի վայրկյան տեսել է նրա դեմքը։
Ավելի վաղ Մարկեսը եթերում ասել էր, որ անհայտ տղամարդ արդեն մտել էր սրահ՝ իրեն ինչ-որ «նվեր» տալու համար։ Աղջիկն անհանգստացած տեսք է ունեցել և ասել է, որ չէր սպասում, որ տղամարդը կվերադառնա։
Խալիսկո նահանգի դատախազությունը հայտարարել է, որ բլոգերի մահը հետաքննվում է որպես ֆեմիցիդ՝ կնոջ կամ աղջկա սպանություն նրա սեռի պատճառով։ 2020 թվականին Մեքսիկայում կանանց սպանությունների չորս դեպքից մեկը որակվել է որպես ֆեմիցիդ։ Ըստ Amnesty International-ի, նմանատիպ դեպքեր գրանցվել են երկրի բոլոր 32 նահանգներում։
