Գեղամ Նազարյանը չէր համաձայնել Էդգար Ղազարյանի հետ հանդիպումը լուսաբանվի, սակայն հետո թույլատրվեց
Քաղաքական
10:35 15/05/2025

Գեղամ Նազարյանը չէր համաձայնել Էդգար Ղազարյանի հետ հանդիպումը լուսաբանվի, սակայն հետո թույլատրվեց

Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց նախաձեռնելու առաջարկով հանդես եկած «Արթուն ենք» քաղաքացիական շարժման նախաձեռնող, հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը Ազգային ժողովում քաղաքացիների ընդունելության շրջանակում հանդիպում է պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, անկախ պատգամավոր Գեղամ Նազարյանի հետ։  Լրագրողներին  թույլ չտվեցին լուսաբանել հանդիպումը։

ԱԺ աշխատակիցն ասաց, որ քաղաքացիների ընդունելությունն առհասարակ չի լուսաբանվում, լուսաբանվում է այն պարագայում, եթե երկկողմ համաձայնություն կա։

«Նման պարագայում չունենք երկկողմ համաձայնություն»,- լրագրողներին ասաց ԱԺ աշխատակիցը։

Որոշ ժամանակ անց լրագրողներին թույլ են տվել մտնել ու լուսաբանել հանդիպումը։ 

Հիշեցնենք, որ Էդգար Ղազարյանը քաղաքացիների ընդունելության շրջանակում հերթագրվել էր հանդիպել ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հետ։ Քննարկման թեման Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու (իմպիչմենտի) գործընթացն է։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder