«Ժողովուրդ». Ռուբեն Վարդազարյանի վերսկսված գործով դատարան կհրավիրվեն ԱԺ երկու պատգամավորներ
Օրվա մամուլ
08:27 15/05/2025
Հայաստան

«Ժողովուրդ». Ռուբեն Վարդազարյանի վերսկսված գործով դատարան կհրավիրվեն ԱԺ երկու պատգամավորներ

«Ժողովուրդ» թերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` այսօր ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի վերսկսված գործով միջնորդություն է ներկայացվելու դատարան, որպեսզի դատարան հրավիրվեն ԱԺ երկու պատգամավորներ ու հարցաքննվեն։ Բանն այն է, որ մինչ Վարդազարյանի դեմ քրեական գործ հարուցելը, ԱԺ նիստերից մեկի ժամանակ 2 պատգամավոր այնպիսի հարցեր են տվել Ռուբեն Վարդազարյանին, որոնք խիստ կասկածի տեղիք են տվել. ուստի միջնորդելու են, որպեսզի պատգամավորներին հրավիրեն դատարան։ Իսկ թե ովքեր են պատգամավորները՝ մանրամասներն առաջիկայում։

Հայտնել էինք նաև, որ միջնորդություն է ներկայացվելու, որ ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Ջհանգիրյանին ևս հրավիրեն դատարան՝ հարցաքննության։

Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդազարյանը մեղադրվում է արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար: Վարդազարյանը, ըստ մեղադրանքի, 2019 թվականի հուլիսի 19-ից զբաղեցնելով ԲԴԽ նախագահի պաշտոնը, հանդիսանալով դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատող՝ միջամտել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անդրանիկ Սիմոնյանի կողմից արդարադատության իրականացմանը: ԲԴԽ նախկին նախագահը չի ընդունում առաջադրված մեղադրանքը»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder