Հեռախոսի գողն օտարերկրացի էր
Իրավունք
17:19 15/05/2025
Հայաստան

Հեռախոսի գողն օտարերկրացի էր

Համայնքային ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում դեռ ապրիլի 7-ին ստացվել էր հաղորդում, որ Ռուբինյանց փողոցում գտնվող կացարանից գողացել են մի օտարերկրացու բջջային հեռախոս։

Ոստիկանությունից հայտնում են, որ Փաստի առթիվ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է մեկ այլ օտարերկրացի 26-ամյա երիտասարդ:

Մայիսի 13-ին` ժամը 17.20-ին, մայրաքաղաքի Միրաքյան փողոցում նա հայտնաբերվել, ձերբակալվել և բերվել է վարչություն: Օտարերկրացու խուզարկությամբ հայտնաբերվել է բջջային երեք հեռախոս, որոնցից մեկը տուժողինն էր։

26-ամյա երիտասարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին, որտեղ նա տվել է խոստովանական ցուցմունք։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder