Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ամեն ինչ կարող է պատահել. Զախարովան՝ Մոսկվայի Հաղթանակի շքերթում Ալիևի բացակայության մասին
Մայիսի 15-ին կայացած ճեպազրույցում ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Իլհամ Ալիևի՝ մայիսի 9-ին Հաղթանակի շքերթին Մոսկվա չմեկնելու որոշումը։
«Գիտե՞ք, զարմանալի է, կարծես թե Ադրբեջանից մեզ մոտ չկային համապատասխան զորքեր՝ այս տոնը մեզ հետ կիսելու և իրենց հոյակապ մասնակցությամբ լրացնելու, ինչպես նաև Խորհրդային Միության տարբեր հանրապետություններում Կարմիր բանակի շարքերում ծառայած վետերանների հիշատակը հարգելու, լինելով ազգությամբ ադրբեջանցի ։ Ինչո՞ւ դրան ուշադրություն չեք դարձնում»- նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Ինչպես ընդգծել է Զախարովան, ռուսական կողմն ուրախ է, որ Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի ժողովուրդները «միասնական են իրենց հարգալից վերաբերմունքով պատմական հիշողության նկատմամբ, իրենց նախնիների սխրանքը մոռանալու անհնարինության հարցում»։
«Ինչ վերաբերում է առաջնորդների ժամանակացույցին, նախ՝ դա արդեն քննարկվել է նախագահի աշխատակազմում, երկրորդ՝ տարբեր բաներ են լինում։ Բայց պարզապես ակնհայտը չտեսնելը նույնպես սխալ է, անարդար և, ի դեպ՝ շատ վտանգավոր»,- եզրափակեց դիվանագետը։