Գեղամ Նազարյանը խոստովանեց, որ թերանում է որպես պատգամավոր. Էդգար Ղազարյան
Քաղաքական
11:53 15/05/2025
Հայաստան

Գեղամ Նազարյանը խոստովանեց, որ թերանում է որպես պատգամավոր. Էդգար Ղազարյան

«Պարոն Նազարյանը բացի ինձ մի քանի խորհուրդներ տալուց, իմ ոչ մի հարցին չպատասխանեց, խուսափում էր պատասխաններ տալուց, այն ցավալի էր»,- ԱԺ պետական-Իրավական հարցերի մշտական հանձնաժողովում ընդունելությունից դուրս գալուց հետո ասաց՝ հասարակական-քաղաքական գործիչ էդգար Ղազարյանը, տեղեկացնելով, որ իրեն ընդունել էր միայն հանձնաժողովի մեկ անդամ՝ պատգամավոր Գեղամ Նազարյանը։

Ղազարյանը ասաց, որ հանդիպմանը պարզվեց, որ Գեղամ Նազարյանը չի կարդացել կառավարության գործունեության 2021-26 թվականր ծրագիրը։

«Դա պատգամավորի պարագայում լուրջ թերացում է, քանի որ կառավարության ծրագիրն ԱԺ-ի կողմից հավանության է արժանացել և ստացվում է, որ Գեղամ Նազարյանը որպես պատգամավոր չի ծանոթացել մի փաստաթղթի, որը քննարկվել է ԱԺ-ում»-հայտնեց քաղաքական գործիչը, հիշեցնելով, որ պատգամավորը կառավարության գործունեության վերահսկման գործառույթն իրականացնում է ծրագրի հիման վրա։

«Գեղամ Նազարյանը խոստովանեց, որ նա թերանում է որպես պատգամավոր իր պարտականությունները կատարելու հարցում, այսինքը՝ չի վերահսկում կառավարության գործունեությունը»,- ասաց Ղազարյանը և հավելեց որ իրավաբանների հետ կփորձի խորհրդակցել թե այն ինչ իրավական հետևանքներ կարող է ունենալ։

 Քաղաքական գործիչը նշեց, որ Գեղամ Նազարյանի կարգավիճակը խոցելի է նաև այլ առումով, որովհետև նա դուրս է եկել ԱԺ «Հայաստան» խմբակցությունից՝ շարունակելով մնալ պատգամավոր, և նկատեց, որ Ընդրական օրենսգրքի առումով խնդիր կա, քանի որ խախտվում է ընդդիմության՝ 1/3 պատգամավորներ ունենալու սահմանված համամասնության սկզբունքը։

 Պատասխանելով հարցին, թե ինչու ընդդիմադիր պատգամավորները չեն գալիս հանդիպման՝ Ղազարյանն ասաց, որ ԱԺ-ից հայտնել են, թե հանձնաժողովի պատգամավորները ըստ հերթապահության ցուցակի են գալիս քաղաքացիների ընդունելությանը ու ինքը շարունակելու է ներկայանալ քաղաքացիների ընդունելությանը, իսկ մայիսի 16-ին գալու է հանդիպման ժամը 11։00-ին՝ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում և 14։00-ին՝ ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանի մոտ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Գեղամ Նազարյանը խոստովանեց, որ թերանում է որպես պատգամավոր. Էդգար Ղազարյան