ՈւՂԻՂ. Էդգար Ղազարյանն ԱԺ-ում է՝ քննարկելու Փաշինյանի իմպիչմենտի գործընթացը
Քաղաքական
10:02 15/05/2025

ՈւՂԻՂ. Էդգար Ղազարյանն ԱԺ-ում է՝ քննարկելու Փաշինյանի իմպիչմենտի գործընթացը

Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց նախաձեռնելու առաջարկով հանդես եկած «Արթուն ենք» քաղաքացիական շարժման նախաձեռնող, հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը Ազգային ժողովում է՝ հանդիպելու Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հետ։ Քննարկման թեման Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու (իմպիչմենտի) գործընթացն է։

Լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ ԱԺ-ում քաղաքացիների ընդունելության շրջանակներում հանդիպում է  նախատեսված Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հետ. «Չգիտեմ՝ հանձնաժողովոի անդամներից ովքեր կգան, ենթադրվում է, որ եթե ընդունելությունը հանձնաժողովի հետ է, ուրեմն պետք է  հանձնաժողովի բոլոր անդմաներն էլ գան, հանդիպեն քաղաքացիաների հետ»։ 

Ղազարյանն ասաց, որ հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին առանձին հարց ունի. «Նա ընդգրկված է Ալեն Սիմոնյանի կողմից ստեղծված Հայաստանի և Արցախի Ազգային ժողովների միջև համագործակցության միջխոհրդարանական հանձնաժողովի կազմում։ Ինձ հետաքրքիր է, թե այդ հանձնաժողովի կազմում նա ինչ գործունեություն է  ծավալում, վերջին նիստը երբ է  եղել, հաջորդը երբ է լինելու, ինչ հարցեր են քննարկում։ 

Բացի այդ, Վլադիմիր Վարդանյանը վարչապետի որոշմամբ ընդգրկված է Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի կազմում։ Սա էլ է մի քիչ տարօրինակ, քանի որ մի հանձնաժողով, որը գլխավորում է  արադարադատության նախարարը, ինչ տրամաբանությամբ է պատգամավորն ընդգրկված նախարարի գլխավորած հանձնաժողովում։ Դա իր համաձայնությամբ է, բայց պետք է հիմնավորի, ինչու համար է  ընդգրկված, պետք է հակառակը լինի՝ նախարարը գա ու ԱԺ-ին հաշվետվություններ ներկայացնի»։ 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ՈւՂԻՂ. Էդգար Ղազարյանն ԱԺ-ում է՝ քննարկելու Փաշինյանի իմպիչմենտի գործընթացը