Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՀՀ ԿԳՄՍՆ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը մանրամասնում է, թե ինչու՞ պետք է այցելել «Բերդ» պատմամշակութային արգելոց-թանգարան։
«Հարուստ է Բերդի թանգարանի հավաքածուն՝ հնադարից մինչև մեր օրեր։ Արժեքավոր է հատկապես Տավուշ բերդին նվիրված անկյունը, որտեղ ներկայացված են պեղումների արդյունքում բերդի շրջակայքից հայտնաբերված կավե, պղնձե գործիքների մնացորդներ, նիզակներ, կենցաղային իրեր, ջրամատակարարման կավե խողովակներ, կմախքներ, զարդեր և այլն։
- Թանգարանից 300 մ հեռավորության վրա կիկլոպյան Բերդ ամրոցն է , որտեղից այցելուները ՝ անցնելով հեքիաթային անտառը, 21-րդ դարից հայտնվում են 3-հազարամյա պատմություն ունեցող հնավայրում։
- Շատ հարուստ և ինքնատիպ է ներկայացված 20-րդ դարը՝ հեղափոխություն,Երկրորդ աշխարհամարտ և մարզի բնակչության մասնակցությունը դրանց: Առանձին բաժիններ են հատկացված անասնապահական, գյուղատնտեսական իրերի ցուցադրությանը։ Ներկայացված են հին հայկական կարպետներ, գորգեր, ասեղնագործ աշխատանքներ։
Դե , իսկ թանգարանից բացվող տեսարանը պետք է սեփական աչքերով տեսնել։
«Թանգարանային գիշեր»-ը լավ առիթ է այցելելու այս թանգարան։ «Բերդ» պատմամշակութային արգելոց-թանգարանի դռները բաց են այցելուների համար»։




