«Հրապարակ». Նոր Նորքի սկանդալային թաղապետը հեռանալուց առաջ իրեն տեղակալ-տեղապահ է նշանակել «Հանրապետության» մեկ այլ անդամի
Օրվա մամուլ
08:45 16/05/2025
Հայաստան

«Հրապարակ». Նոր Նորքի սկանդալային թաղապետը հեռանալուց առաջ իրեն տեղակալ-տեղապահ է նշանակել «Հանրապետության» մեկ այլ անդամի

«Հրապարակ» թերթը գրում է.

«Երեկ առավոտից լուր տարածվեց, թե հրաժարական է տվել Նոր Նորքի սկանդալային թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը. ազատման դիմումը գրել է դեռ երկուշաբթի օրը, բայց չեն ստորագրել, քանի որ քաղաքապետն այս օրերին գտնվում է Լոնդոնում։ Սակայն օրվա ընթացքում Տեր-Մարգարյանը հերքեց, իսկ «Հանրապետություն» կուսակցության մեր աղբյուրը վստահեցրեց, որ նա ազատման դիմում չի գրել, սակայն չբացառեց՝ առաջիկա օրերին գուցե հեռանա։ Թերևս այդ նպատակով է մի քանի օր առաջ իր տեղակալ-տեղապահ նշանակել «Հանրապետության» անդամ Մարատ Սևոյանին, որը նաև ԵԿՄ անդամ է։

Սևոյանը նշանակվել է Արթուր Գույումջյանի փոխարեն, որին ազատել է Սևոյանի նշանակումից օրեր անց։ Մեր աղբյուրը չթաքցրեց, որ քրեական գործով պայմանավորված, ամեն պահի կարող է ծագել Տիգրան Տեր-Մարգարյանի հրաժարականի հարցը, ուստի նախապես փոխարինող են նշանակել, որ, ինչպես ասում են, «ծանոթանա օբյեկտին»։ Մենք դեռ անցած շաբաթ էինք գրել, որ Նիկոլ Փաշինյանը՝ խորհրդարանում մղած «մարտերից» հետո, մեղադրել է Արամ Սարգսյանին, թե՝ ձեր պատճառով ընդդիմությունն ինձ է մեղադրում, և հորդորել է քայլեր ձեռնարկել»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder