Մարուքյանն ուղիղ եթերում զանգահարեց «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարներին
Քաղաքական
17:40 16/05/2025
Հայաստան

Մարուքյանն ուղիղ եթերում զանգահարեց «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարներին

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն ուղիղ եթերում զանգահարեց ԱԺ «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունների ղեկավարներին, նրանց խնդրեց հանդիպում կազմակերպել իրենց խմբակցությունների հետ՝ քննարկելու Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացը։

«Պարոն Օհանյանն ասաց, ինչ-որ խառը տեղ է գտնվում»,-հեռախոսազրույցից հետո հայտնեց Մարուքյանը։

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանին ուղղված զանգերն անպատասխան մնացին, նա ձայնային հաղորդագրություն ուղարկեց Մամիջանյանին։

Մարուքյանը նշեց, որ անհրաժեշտ է 36 ստորագրություն՝ պատմական գործընթացը մեկնարկելու համար։

Հիշեցնենք, որ այսօր հայտնի դարձավ՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից հեռացված, այժմ անկախ պատգամավորներ Հակոբ Ասլանյանն ու Հովիկ Աղազարյանը վարչապետի թեկնածու են առաջադրել Էդմոն Մարուքյանին։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder